Ալեն Ղուլյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Խորհուրդ եմ տալիս հաճախակի զբոսնել ՍԾիպանակերտի «Պիտաչոկ» կոչվող վայրում` կողքներովդ անցնող անծանոթ քաղաքացիներից շատ հետաքրքիր խոսակցություններ կլսեք..
Էդ ճիշտ՞ ա, որ Արցախում ՀՀ նմուշի փաստաթղթերի (ազգային վարորդական վկայական և անձնագիր) տրամադրման հետ կապված խնդիրներ կան.
ԱսԸմ են ամեն հիմնարկում նույն պատճառաբանություններն են բերում` ՍՏԱՆՈԿԸ ԽԱՐԱԲ Ա..
Վարորդական վկայականի դեպքում Ա4 ֆորմատի ժամանակավոր ինչ-որ թուղթ են տալիս..անձնագրի դեպքում` չգիտեմ..
Ուզում եմ հասկանալ` Արցախը էլ Հայաստան չ՞ի, թե՞ պատերազմից հետո էլեկտրաէներգիայի այնպիսի տատանումներ են եղել, որ տարբեր շենքերում գտնվող այդ շատ կարևոր «ստանոկները» միանգամից փչացել են ու քանի ամիս ա բյուջեում փող չկա, որ նորը գնեք, կամ էլ եղածը վերանորոգեք։
Եթե տեղեկություն ունեք` մեկնաբանություններում գրեք։
Հ.Գ. Գրածս ոստիկանության համակարգի գործունեության հետ կապ չունի..Հուսով եմ հասկացաք, թե ինչ ի նկատի ունեմ։
Հ.Գ.Գ. Ծննդյան վկայականի, ատեստատ-դիպլոմների և այլ փաստաթղթերի մասով բան չեմ լսել…»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը